News.am-ը գրում է․

Քաղաքացիներին հորդորել ենք, որպեսզի վերջացնեն քաոզը ԱԺ-ում, այսինքն՝ հանգստանան։ Այս մասին լրագրողներին ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Միեւնույն ժամանակ հասկանալի է նաեւ ցասումը եւ կոչ ենք արել, որպեսզի թույլ տան՝ իշխանության պատգամավորները գան ԱԺ, որ հասկանանք հարցի լուծումը։  Մարդիկ չէին սպասում, որ կարող է հայտարարություն լինել վարչապետի կողմից այնպիսին ինչպիսին եղավ։ Դա անսպասելիությունն ու բարկությունն է, որովհետեւ եղել է պատերազմ, զոհվել են մարդիկ։ Բնական է, որ այդ հայտարարությունն այսպիսի վիճակը պետք է ստեղծեր։ Մենք պետք է իմաստուն լինենք, արագ հավաքվենք եւ հասկանանք՝ ինչ ենք անում, հետագա պլանները որոնք են»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել