News.am-ը գրում է․

Politico պարբերականը ներկայացրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմում առանցքային պաշտոնների հավանական թեկնածուներին:

Ինչպես նշում է պարբերականը, նրանք բոլորը ստիպված կլինեն հաղթահարել բավականին բարդ խնդիրներ, մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարում եւ երկրի տնտեսությունը վերականգնելու գործում:

Բայդենը, որը խոստացել է միավորել երկիրը, ամենայն հավանականությամբ, իր վարչակազմում պաշտոնների համար կներկայացնի առաջադեմ, խելացի գործիչների խառը խումբ եւ անգամ մի քանի հանրապետական, իսկ, հնարավոր է, կներգրավի նաեւ նոր դեմքեր:

ԱՄՆ պետքարտուղարի ամենահավանական թեկնածուներից է, ըստ Politico-ի, Բարաք Օբամայի վարչակազմում նախկին ազգային անվտանգության խորհրդական, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Սյուզան Ռայսը:

Մյուս հնարավոր թեկնածուներից ԱՄՆ ԱԳ նախարարի պաշտոնում ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսն է ու դեմոկրատ սենատոր Քրիս Կունը Դելեւերից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել