ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Պուտինը և  ու Էրդողանը հեռախոսազրույցում հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ մի շարք հեռախոսային շփումների մասին: Այդ շփումները նպատակաուղղված էին մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակների և քաղաքական-դիվանագիտական կարգավորման լուծման ուղիների որոնմանը։ Հաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել