Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։ Այս մասին տեղեկացնում է 1lurer.am կայքը:

Ինչպես  հայտնել էինք, մրցույթին մասնակցելու համար դիմել էր 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։

Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։

Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել