News.am-ը գրում է․

«Ռուսաստանը ռազմական միջամտությամբ է սպառնում, եթե Ադրբեջանը հրաժարվի երկարատեւ հրադադարից Հայաստանի հետ շարունակվող հակամարտությունում: Ռուսաստանի արտգործնախարարությունը նախազգուշացրել է, որ «Ռուսաստանը [Հայաստանին] կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե բախումները տեղափոխվեն հենց դրա տարածք»,- գրում է Թոմ Ռոգանը Washington Examiner-ում:

«Մինչ այժմ Ռուսաստանը պասիվ դեր էր խաղում: Վլադիմիր Պուտինի կառավարությունը փորձել է կայուն զինադադարի հասնել` այդ գործում աշխատելով Եվրամիության եւ Վաշինգտոնի հետ: Ցավոք, այդ զինադադարներից ոչ մեկը մեկ ժամից ավել չի ձգվել: Ռուսաստանի նոր հայտարարությունը նպատակ ունի փոխել այդ հավասարումը` Թուրքիայի վրա հատուկ շեշտադրումով:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջնորդվելով Հայաստանի հանդեպ հին ատելությամբ եւ իսլամիստական կայսերական ղեկավարության նարատիվն առաջ տանելու ցանկությամբ, սատարում է Ադրբեջանի ռազմական ջանքերին: Ռազմական գործողությունների բռնկումից ի վեր Էրդողանն ուղղակի եւ անուղղակի ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում` հետախուզությամբ, անօդաչու թռչող սարքերոց, զենքով եւ վարձկանների տեղակայմամբ: Երբ հրադադարի մասին բանակցություններ էին ընթանում, Էրդողանը ճնշում էր գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի այն շարունակի ռազմական գործողությունները եւ ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա: Դա կանխեց իրավիճակի կայունացումը տեղում եւ քաղաքացիական բնակչության տառապանքների աճի հանգեցրեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել