Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 15 մարդ է տուժել: Այս մասին ORF-2 հեռուստաալիքի եթերում հաղորդել է Վիեննայի քաղաքապետ Մխաէլ Լյուդվիգը, հայտնում է ТАСС-ը:

Զոհերի թիվը հասել է 3-ի, հայտնել է երկրի քաղաքապետ Միխաել Լյուդվիգը։

SITE Intelligence Group պորտալը, որը հետևում է համացանցում ահաբեկիչների գործունեությանը, հայտնել է Վիեննայում տեղի ունեցած հարձակումներին ջիհադիստների մասնակցության մասին, գրում է Интерфакс-ը:

Կայքի տվյալներով՝ ջիհադիստները հայտարարում են, որ Վիեննայում հարձակումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ «ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայում Ավստրիայի մասնակցության համար վճարն է»:

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Վիեննայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո վտանգ դեռևս կա: 

Կուրցը նշել է, որ իրավապահների կողմից իրականացվող հատուկ գործողությունը շարունակվում է, և «ներկա պահին հնարավոր չէ վերադառնալ սովորական կյանքի»:

Նա նաև նշել է, որ ահաբեկիչների գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ, սակայն չի բացառվում նաև հակասեմականության շարժառիթը:

Խոսելով ահաբեկիչների պատրաստվածության մասին՝ Կուրցը նկատել է, որ նրանք լավ զինված են, պրոֆեսիոնալ պատրաստված:

«Սա միանշանակ ահաբեկչություն է»,- ասել է Կուրցը: Նա նաև հավելել է, որ հանցագործներից մեկը չեզոքացվել է, մյուսները փախուստի են մատնված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել