Այսօր առավոտից թշնամու զորքերը եւ ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները` հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով`  տեղ տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաեւ օդային հարձակման միջոցներ: Այս մասին այսօր` նոյեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն  Հովհաննիսյանը:

«Ըստ էության, օրվա ընթացքում, բոլոր ուղղություններով որեւէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին: Այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել