Չեմ կարողանում հասկանալ, թե ինչի ենք այսպես զարմանում, որ Ադրբեջանը արգելված զինատեսակներ է կիրառում, հումանիտար իրավունքը ոտնահարում կամ շարունակում խաղաղ բնակավայրեր թիրախավորել։

Մեր համապատասխան կառույցները եղածը արձանագրում են, որպեսզի հետագայում դրանք միջազգային հարթակներում օգտագործեն, բայց կրկնում եմ՝ զարմանում եմ, երբ անակնկալի եկած դեմքով բոլորս խոսում ենք Ադրբեջանի վարքագծի մասին։

Ինչի չե՞նք ճանաչում դիմացինին։ Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված-չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին, իսկ մենք՝ մեր ձեռքի տակ ունեցած բոլոր հնարավորությունները օգտագործել և չթույլատրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել