ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան:

«Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Անվտանգության խորհուրդը կարող է նորից վերադառնալ հարցին և զբաղվել դրանով: Թե ինչ ձևաչափով, կորոշենք»,- ասել է նա:

Նեբեզնյան հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները, առաջին հերթին` զինադադարի համաձայնությունները: Նա նաև հույս է հայտնել, որ դրան կհաջորդի քաղաքական գործընթացը:

Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և հսկայական սփյուռք ունի՝ ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների:

«Այնպես որ, մեզ համար դա հատուկ խնդիր է, որն արձագանք է գտնում մեր սրտերում»,- եզրափակել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել