Armenpress.am-ը գրում է․

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը  շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Globalnews-ը, Կանադայի վարչապետը նշել է, որ երկու շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պնդել է, որ հարկավոր է առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը, հասնել դեէսկալացիայի, հարգել հրադադարը:

Ջասթին Թրյուդոն նաև անդրադարձել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու որոշմանը: Թրյուդեն նշել է, որ Կանադան կասեցրել է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային այն հաղորդումներից հետո, որ դրանք օգտագործվել են Ադրբեջանի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել