Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են 47-ամյա տղամարդու Նիստում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակում: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հաղորդել Է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել Է հոկտեմբերի 29-ի երեկոյան: Նրան կասկածում են, որ նա Նոտր Դամ եկեղեցու ծխականների վրա հարձակումից մեկ օր առաջ շփվել Է ահաբեկչություն իրականացրածի հետ: Ձերբակալվածի ինքնության մասին այլ տեղեկատվություն չեն հայտնում:

Հոկտեմբերի 29-ին դանակով զինված տղամարդը Նիսի կենտրոնում հարձակվել Է Նոտր Դամ եկեղեցու ծխականների վրա: Միջադեպի հետեւանքով զոհվել Է երեք մարդ: Հարձակվողը ձերբակալված Է: Հարձակման հետաքննությանն Է միացել Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությունը: Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էրիկ Չիոտին, չարագորը ծագումով Թունիսից Է, որը վերջերս Ֆրանսիա Է ժամանել Լամպեդուզայից:

Նիսում հարձակումից հետո երկու ժամ անց մի այլ չարագործ Ավինյոնի փողոցներում դանակով սպառնացել Է անցորդներին եւ գնդակահարվել ոստիկանական պարեկախմբի վրա հարձակվելու փորձ անելիս: Բացի դանից, նույն օրը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղացի բնակիչը դանակով հարձակվել Է Ֆրանսիայի հյուպատոսության պահապան զինվորի վրա, ոստիկանությունը չարագործին ձերբակալել Է հանցանքի վայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել