Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն, ի տարբերություն Ֆրանսիայի և Ռուսաստանի, լուրջ արձագանքի չարժանացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերջին բռնկումը, գրում է Al Arabiya English-ը։

Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին պարբերականին հայտնել է, որ ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահների վարչակազմերի՝ այս հակամարտությունը պակաս առաջնային էր ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում մոտալուտ նախագահական ընտրությունները և կորոնավիրուսի սրվող համավարակը վարչակազմի ուշադրությունը կենտրոնացրել են ներքին խնդիրների վրա։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ում ընտրությունները, դժվար կլիներ պատկերացնել, որ Թրամփի վարչակազմը այդ պահին ավելին կանի»,- թերթին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություների վերսկսումից հետո ողջունելի կլիներ Պոմպեոյի այցը Մոսկվա, Փարիզ կամ նույնիսկ Երևան և Բաքու։

ԱՄՆ-ի մասնակցության բացակայությունը համապատասխանում է Թրամփի վարչակազմի «Առաջինը Ամերիկան» արտաքին քաղաքականությանը՝ ազդարարելով միջազգային բեմից մասնակիորեն հեռանալու մասին, ասել է նա։

«Այդ տարածաշրջանը շատ հեռու է ԱՄՆ-ից, հակամարտությունը տեղի չի ունենում Մեքսիկայում կամ Վենեսուելայում, այլ աշխարհի մյուս մասում, ուստի չեմ կարծում, որ միևնույն մակարդակի ուշադրության կարժանանա»,- ասել է Ստրոնսկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել