Tert.am-ը գրում է.

Պետք է հասկանալ՝ բանակցել տեռորիստների հետ, մեղմ ասած, անհնարին է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով РИА Новости-ի հրապարակմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ժնևում հետաձգվել է:

Արման Աբովյանը նկատեց, որ թեև Հայաստանը ցույց է տալիս իր պատրաստակամությունը բանակցել, որպեսզի հարցը դիվանագիտական հանգուցալուծում ստանա, բայց Ադրբեջանը դե ֆակտո լիազորված չէ տանել բանակցություն, քանզի գտնվում է Թուրքիայի արտաքին և ներքին կառավարման տակ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումով, և այստեղ Թուրքիան է որոշում բոլոր քայլերը:

«Դրա հետ մեկտեղ մենք ոչ մի դեպքում չպետք է մտնենք Թուրքիայի հետ բանակցությունների մեջ, որը ուզում է ամրապնդվել տարածաշրջանում՝ որպես հարց լուծող ուժ՝ դուրս մղելով Ռուսաստանին: Մեր ռուս գործընկերները դա շատ լավ հասկանում են,  մենք ևս պետք է հասկանանք, որ Թուրքիայի հետ ոչ մի դեպքում ոչ մի ֆորմատով բանակցությունների գնալ պետք չէ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել