Tert.am-ը գրում է․

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը մինչև տարեվերջ գնահատական է տալու Թուրքիայի ցուցաբերած այժմյան վարքագծին, գրում է greekcitytimes.com կայքը։ 

Եվրախորհրդի ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր ֆրանսիացի գործընկերոջ նկատմամբ թույլ տված մեկնաբանություններն անհանդուրժելի է որակել։ 

«Դրական օրակարգ սահմանելու փոխարեն՝ Թուրքիան ընտրում է սադրանքների, Միջերկրական ծովում միակողմանի գործողությունների, իսկ այժմ էլ վիրավորանքների ուղին։ Այս ամենն անհանդուժելի է»,- իր թվիթերյան էջում գրել էր Շառլ Միշելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել