Panorama.am-ը գրում է․

ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության հրամանատարը երկրի հյուսիսարևմտյան սահմաններ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի երկինքը բանակի ՀՕՊ ստորաբաժանման կարմիր գիծն է: Այս մասին գրում է Pars Today-ը։

Գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը չորեքշաբթի օրը երկրի հյուսիս-արևմտյան սահմաններ կատարած այցի ժամանակ հայտարարել է. «Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումները 24 ժամ վերահսկում են երկրում գտնվող 3700 օդային կետերում իրականացվող  բոլոր տեղաշարժերը:

Բրիգադային գեներալ Սաբահիֆարդը հավելել է. «ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանությունը որևէ երկրի թույլ չի տա խախտել Իրանի օդային տարածքը և ագրեսիա իրականացնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել