168.am-ը գրում է․

ԱՄՆ-ը նոյեմբերի 3-ին կայանալիք ընդհանուր ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում չի դիմի ռազմական ծախսերի կրճատման այդ թվում Ռուսաստանում նոր սպառազինությունների զարգացման բնագավառում հաջողության պատճառով: Հոկտեմբերի 27-ին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում դրանում համոզվածություն է հայտնել ԱՄՆ-ի Raytheon Technologies կոնցեռնի գործադիր տնօրեն Գրեգորի Հեյսը:

«Անկերծորեն ասած, այդ քալն անիմաստ կլիներ»,- հայտարարել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Պաշտպանությունը միշտ դասվել է այն հարցերի կարգին, որոնք լուծվում են երկկուսակցական հիման վրա: Երբ (դեմոկտրատներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Ջոզեֆ) Բայդենը փոխնախագահ էր, իսկ դրանից առաջ՝ սենատոր, նա բավականաչափ ողջամիտ մոտեցում էր դավանում ազգային պաշտպանության նկատմամբ: Նա գիտակցոում էր երկուստեք (դեմոկրատների եւ հանրապետականների – ծանոթ. խմբ.) փոխգործակցության անհրաժեշտությունն ազգային պաշտպանության կարիքների ապահովման նպատակով»,- շարունակել է Պենտագոնի խոշորագույն կապալառուներից մեկի ղեկավարը: Հեյսը կանխատեսում է, որ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը ցանկացած դեպքում կմնան ներկայիս մակարդակում:

«Մենք մեր տեխնոլոգիական գերազանցությունը զիջել ենք չինացիներին եւ որոշ դեպքերում ռուսներին, ուստի մեզ անհրաժեշտ է ավելի շատ դոլաներ ներդնել մի շարք նորագույն տեխնոլոգիաների զարգացման բանագավառում, եթե պատրաստվում ենք մրցկացրել նոր ծագող սպառնալիքների հետ»,- պարզաբանել է Raytheon-ի ղեկավարը: Հոկտեմբերի 26-ին ՉԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը հայտարարել է, որ Տայվանին սպառազինությունների մատակարարման համար Պեկինը պատժամիջոցներ կսահմանի Միացյալ Նահանգների Lockheed Martin-ի, Boeing Defense-ի եւ Raytheon-ի դեմ:

Ինչպես հիշեցրել է հեռուստաալիքը, ներկայիս հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի բյուջեի ծավալը 2018 թվականի 700 միլիարդ դոլարից 2020 թվականին ավելացրել է մինչեւ 730 միլիարդ դոլար: Ընտրություններում նրա մրցակից Բայդենը հայտարարություններ չի արել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի կրճատման պաշտպանությամբ ի տարբերություն նրա Դամոկրատական կուսակցության առաջադիմական թեւի մի շաք ներկայացուցիչների: Նախկին փոխնախագահը նախընտրական ծրագրում խոստացել է պետության միջոցները կենտրոնացնել նորաստեղծական տեխնոլոգիաների զարգացման համար կիբեռտարածությունում, տիեզերքում եւ արհեստական ինտելեկտի բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել