Մոսկվայում խուլիգանության համար ձերբակալվել է երկու ադրբեջանցի ազգայնական՝ Ռագիբ Բայրամովը և Ռոման Աղաևը: Բայրամովը, ենթադրաբար, «Ի շահ ընդհանուր ժողովրդի» համայնքի ղեկավարն է։

Այս մասին հայտնել է «Երկգլխանի արծիվ» պատմագիտական լուսավորչական միության մոսկովյան մասնաճյուղի ղեկավար Անդրեյ Աֆանասևը, գրում է eadaily-ն։

Ինչպես պարզաբանել է Աֆանասևը, «Ի շահ ընդհանուր ժողովրդի» համայնքը հայտնի է դարձել «Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի քաղաքացիների շահերի պաշտպանության հետ կապված միջադեպերից հետո»: Նրա խոսքով՝ ադրբեջանցիները մարդկանց ծեծի են ենթարկել սոցցանցերում անձնական կարծիք արտահայտելու համար։

Իրավապահ մարմինները տվյալ կազմակերպության նկատմամբ ստուգումներ են իրականացրել «Երկգլխանի արծվի» և Պետդումայի պատգամավոր Վասիլի Վլասովի համատեղ հայտարարության հիման վրա:

Հարկ է նշել, որ ավելի վաղ ոստիկանությունը ծայրահեղականության նշաններ չի գտել համայնքի անդամների գործունեության մեջ, իսկ քրեական գործի հարուցումը մերժել են տուժածների դիմումների բացակայության պատճառով:

Լուսանկարում Ռագիբ Բայրամովն է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել