Tert.am-ը գրում է․

Ինչ էլ ուզում է լինի, մեկ է, հայի դուխը չեն կարող կոտրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կապանի տարածաշրջանի ազատամարտ» բարեգրոծական ՀԿ-ի նախագահ, ազատամարտիկ Խորեն Հարությունյանը:

Նա նշեց, որ այս պահին Կապանում հանդարտ է, ամեն ինչ ունեն և պատրաստ կանգնած են: Ինչ վերաբերում է նրան, որ թշնամին հասել է Սյունիքի դարպասներին, ազատամարտիկն ասաց. «92 թվականին թշնամին ավելի շատ էր դարպասներին հասել, բայց պահել ենք, չէ՞: Մենք մինչև վերջ էլ կռվելու ենք»: Նա նշեց, որ երբեք վտանգը չի ավարտվել, 92 թվականից հետո էլ կռիվը ավարտված չի եղել:

Խորեն Հարությունյանն ասաց, որ քաղաքը բնականոն կյանքով ապրում է, ամեն ինչ նորմալ է: «Մենք այդ ճանապարհը մեկ անգամ անցել ենք, մեր քաղաքն այդ ամենը մեկ անգամ տեսել է, և ամուր կանգնած ենք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել