Tert.am-ը գրում է․

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամեդ Փակպուրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված հարևաններին նախազգուշացրել է, որ Իրանը չի հանդուրժի որևէ սպառնալիք իր սահմանային շրջանների և բնակիչների անվտանգության նկատմամբ, գրում է Tasnim News Agency-ին:

Իրանի Արդաբի նահագնում՝ հյուսիսարևմտյան սահմաններ կատարած այցի ընթացքում գեներալն ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի որևէ սպառնալիք սահմանային գոտու անվտանգության և իրանցիների անդորրի խաթարման նկատմամբ:

Նրա խոսքով՝ Իրանը չի վարանի գործել, երբ հարցը հասնի իր բնակիչների անվտանգությանը: Հրամանատարն ընդգծել է, որ Իրանը երբեք չի ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն իր սահմաններում՝ մեկնաբանելով դա որպես «կարմիր գիծ» Իսլամական հանրապետության համար:

Փակպուրը հավելել է, որ Իրանը կարող է ավելի շատ ստորաբաժանումներ տեղակայել հյուսիսարևտյան սահմանային գոտում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ֆոնին տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել