Panorama.am-ը գրում է․

Genocide Watch-ն Ադրբեջանին շնորհել է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները՝ հայերի նկատմամբ անցյալի ցեղասպանության ժխտման, ատելության խոսքի պաշտոնական օգտագործման և Արցախում ներկայումս քաղաքացիական անձանց թիրախավորելու պատճառով։

Այն եզրակացրել է, որ ադրբեջանական ռազմական գրոհները, օգտագործելով «լազերային ղեկավարվող անօդաչու թռչող սարքեր, որոնք մատակարարվում են Թուրքիայի և Իսրայելի կողմից», ընդդեմ արցախցի խաղաղ բնակիչների «պատերազմական հանցագործություններ են Ժնևի կոնվենցիաների համաձայն»: Այս մասին գրում է Forbes-ը՝ «Համաճարակի ֆոնին՝ Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ցեղասպանական սարսափները» հոդվածում։

Այն մանրամասն ներկայացնում է 1918-ի Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության կողմից հայ բնակչության համակարգված ոչնչացումը «Ադրբեջանում և Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի նահանգներում` որպես 1915-ի օսմանյան հայերի տեղահանության և ցեղասպանության ընդլայնում»: Այն նշում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը Բաքվում մորթել «առնվազն 15000 խաղաղ հայ բնակիչների «Սեպտեմբերի օրերի» ընթացքում և 1000 հայ՝ 1919-1920 թվականներին Ղարաբաղի Շուշի և Գայբալու քաղաքներում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել