Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի և Եվրամիության միջև լարվածությունը մեծացել է հատկապես այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Էմանուել Մակրոնը պետք է ստուգի իր «հոգեկանը»: Թուրքը ֆրանսիացուն մեղադրեց իսլամը վիրավորելու մեջ և կոչ արեց բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Այլ երկրներ, առաջին հերթին Հունաստանը, դժգոհություն են հայտնում Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ: Այս մասին գրում է Euronews-ը։

Նշվում է, որ դեռ պատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, բայց Բրյուսելը սպառնացել է Անկարային, որ տնտեսական լծակներ է օգտագործելու նրա դեմ:

Թուրքիան ԵՄ հինգերորդ խոշորագույն առևտրային գործընկերն էր, արտահանման շուկան և ներմուծման մատակարարը: Այսօր ԵՄ-ն Թուրքիայի արտադրանքի հիմնական ներմուծողն է (ընդհանուր շրջանառության 32,3% -ը), Թուրքիա հիմնական արտահանողը (42,4%), ինչպես նաև ներդրումների հիմնական աղբյուրը:

Իսկ առանձին երկրներից դրա հիմնական արտահանողներն են Գերմանիան (21 միլիարդ եվրո), Իտալիան (8 միլիարդ, Նիդեռլանդները (6 միլիարդ եվրո):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել