Armenpress.am-ը գրում է․

Իրանական ԶԼՄ-ներն անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ահաբեկիչների տեղակայման կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Mashreghnews-ը նշել է, որ  պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց Բաքվին հաջողվել է Ղարաբաղում որոշ տարածքներ գրավել միայն Թուրքիայի բազմակողմ աջակցության շնորհիվ։

Շեշտվել է, որ Իրանի հյուսիսում Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և Իսրայելի մասնակցությամբ քառակողմ դաշինք է ձևավորվել, որն Իրանի հետ կապված հետին նպատակներ ունի։ Ըստ կայքի, Բաքվին հաջողվել է ահաբեկիչների աջակցությամբ գրավել Իրանին սահմանակից որոշ տարածքներ, ինչը լուրջ վտանգ է Իրանի ազգային շահերի համար։

«Բահարլին, Աղբանդը, Վասվասը. Իրանի սահմանի հարևանությամբ գտնվող այն կարևոր շրջաններից են, որ Բաքվի վերահսկողության տակ են անցել, և ահաբեկչական խմբեր են այնտեղ տեղակայվել։ Սա վկայում է, որ Արաքսի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները ավելի խորն են, քան ԼՂ պատերազմը»,-նշել է կայքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել