News.am-ը գրում է․

ԱՄՆ միջնորդությամբ կոսովյան սցենարը կապված է Սերբիայի եւ նրա նախկին ինքնավար մարզի միջեւ տնտեսական համագործակցության ակտիվացման հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

Նա պարզաբանեց, որ այդ գործոնները խիստ տարբեր են Ղարաբաղի եւ Կոսովոյի դեպքում: Նա հավելեց, որ նախկին Հարավսլավիայի տարածքում կոնֆլիկտի սկզբից Արեւմուտքը ամեն ինչում միակ մեղավոր է ճանաչել Սերբիային:

«Նրանք, ովքեր Բելգրադի դեմ էին հանդես գալիս, միանշանակ աջակցություն էին ստանում Արեւմուտքի կողմից, այդ թվում՝ ռազմական աջակցություն: Իսկ Ղարաբաղի դեպքում դա չի եղել եւ չկա, թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Չնայած նրան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի համար բարդ մասնակից է, չէի չափազանցնի նրա տարաձայնություններն արեւմտյան երկրների հետ՝ հաշվի առնելով նրանց միջեւ պաշտպանական պայմանագրերը»,-նշեց Արեշեւը:

Փորձագետի գնահատմամբ՝ պատահական չէ, որ Ղարաբաղում հակամարտությունը համընկել է «TANAP» խողովակաշարի կառուցման ավարտի հետ, որը դեպի Եվրոպա հարավային գազային միջանցքի մաս է: «Այստեղ խոսքը նաեւ Թուրքիայի նպատակներից մեկի՝ էներգետիկ շուկաների վերաձեւաչափավորման մասին է: Թուրքիան ձգտում է տարածաշրջանում էներգետիկ խաբի դեր տանել, ինչը թույլ կտա ամրապնդել լուրջ խնդիրների առաջ կանգնած թուրքական տնտեսությունը»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել