168.am-ը գրում է.

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։

Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, նիստի ընթացքում Զարիֆը հայտարարել է․ «Հենց հիմա փոխարտգործնախարարը Արևելյան Ատրպատականում է, այցելում է Խոդաֆարինի ջրամբար, ինչից հետո Բաքու, Մոսկվա և Երևան է մեկնելու։ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որն այսօր-վաղը կներկայացվի, և հետո Մոսկվայում և Երևանում ևս հետամուտ կլինենք»։

Զարիֆը հավելել է, որ իրենց անհանգստացնում է տարածաշրջանում թաքֆիրի ահաբեկիչների և նաև այլ ահաբեկիչների ներկայությունը: «Այս առնչությամբ մենք հստակ ասել ենք, որ դա Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել