Աշխատանքից ազատվել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ լրատվության ծառայությունից։

Լրատվության ծառայությունից պաշտոնանկության պատճառների մասին տեղեկություն չհայտնեցին։

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնանկ են եղել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել