Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի երկնքում արված արբանյակային լուսանկարները հաստատում են, որ անդրկովկասյան երկրում «գրեթե հաստատ Թուրքիային պատկանող» վեց F-16 կործանիչ կա, գրում է The Drive պորտալը։ 

Տիեզերքից նկարահանման ոլորտում մասնագիտացված Maxar Technologies ընկերությունը Գաբալայի օդանավակայանում թուրքական բազմաթիրախային մարտական ինքնաթիռներ է ֆիքսել։ Մինչդեռ ավելի վաղ տեղեկություններ կային, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող F-16 ինքնաթիռները Լեռնային Ղարաբաղի մոտակա մերձճակատային հատվածում՝ Գյանջայի ավիաբազայում են պահվել, սակայն ռազմական օբյեկտների վրա հայկական ուժերի հրթիռային հարվածներից հետո դրանք տեղափոխվել են Գաբալա։ 

«Գրեթե հաստատ Թուրքիան է այս ինքնաթիռների օպերատորը։ Թուրքիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ ադրբեջանական Գյանջաի օդանավակայան 6 F-16 ինքնաթիռ հուլիսի 21-ին են ուղարկել՝ իբր թուրքական և ադրբեջանական համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Գյանջան Գաբալայից առնվազն 120 կմ հեռավորության վրա է գտնվում»,- նշում է հրատարակությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել