Panorama.am-ը գրում է․

Գերմանիան մերժել է Հունաստանի խնդրանքը՝ դադարեցնելու ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա՝ տարածաշրջանում Անկարայի ագրեսիվ քաղաքականության պատճառով։ Գերմանիայի ԱԳՆ-ն ասել է, որ դաշնային կառավարությունը հետևում է «զենքի արտահանման սահմանափակող և պատասխանատու քաղաքականությանը»: Այս մասին գրում է Greek City Times-ը։

Հաղորդվում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիային զենք վաճառելու լիցենզիաները տրվում են «մանրազնին դիտարկելուց հետո և արտաքին և անվտանգության քաղաքականության պրիզմայի միջոցով»:

Նախարարությունը հավելել է, որ Թուրքիա զենքի արտահանման լիցենզիաների քանակը «շատ ցածր է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել