Ջալալ Հարությունյանի վիրավորվելու լուրն ակնհայտորեն շատ է ուրախացրել թշնամիներին։ Ոգևորված նյութեր են գրում, իրար շնորհավորում, եղածը չափազանցնում և այլն։ Իսկ ես վստահեցնում եմ, որ Ջալալը դեռ շատ թուրքի մայրերի ա դժբախտացնելու։ Շատ ու հետևողական։
Իսկ մինչ այդ ՊԲ նոր հրամանատար Միքայել Արզումանյանին են Աստված ու Հայրենիքն այդ պատվին արժանացրել։ Մեր լեգենդար հրամանատարներից է գեներալ Արզումանյանը, որ դեռ պատանեկության տարիներից փայլել է իր ոգով, ռազմական տաղանդով ու նվիրվածությամբ։
Աստված թող առողջություն տա մեր վիրավոր զինվորներին և ուժ ու կորով՝ սահմանում կանգնածներին։ Եվ թող օր առաջ բոլորս միասին խմենք հաղթանակի կենացը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10223213521626071
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել