Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի։

Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանական ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար։

ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն էլ նոր մարդ չէ զինված ուժերում։

Հենց միայն այն, որ 22 տարեկան հասակում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել, արդեն իսկ նրա բազմաթիվ ունակությունների մասին է խոսում։

Անցել է հայկական զինուժի ամենատարբեր հրամանատարական պաշտոններով։

Հաջողություն մեր բանակին, փառք մեր բոլոր մարտիկներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել