Tert.am-ը գրում է․

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերյան էջում գրառում է կատարել՝ Իրանի դեմ նոր պատամիջոցների սահմանման վերաբերյալ:

«Իրանական ռեժիմն իր ժողովրդի պայմանները բարելավելու փոխարեն գրավադրում է իր նավթը, որպեսզի ֆինանսավորելի ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ապակայունացնող արկածները: Այսօր ԱՄՆ-ն խոշոր հակաահաբեկչական պատժամիջոցներ է սահմանում Իրանի էներգետիկ հաստատությունների դեմ ՝ ԻՀՊԿ-ի Ղոդս  ստորաբաժանմանն աջակցելու համար»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել