Tert.am-ը գրում է․

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրանկիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, մենկաբանելով Իլհամ Ալիևի՝ «մինչև վերջ գնալու» մասին հայտարարությունը, նշել է, որ «կամ Բաքվին խաղաղություն պարտադրելու կամք պետք է դրսևորվի, կամ մենք ականատես կլինենք «մինչև հաղթական ավարտի» ռազմական ծրագրի հետևանքներին»:

Լուրերի դաշնային գործակալության հետ զրույցում Զատուլինը շեշտել է, որ Ալիևի խոսքերը կտրուկ են հնչում: «Ադրբեջանը խաղադրույք է արել Թուրքիայի առաջկցության վրա: Միևնույն ժամանակ պարբերաբար հրադադար է հայտարարվում, որը չի իրագործվում Ադրբեջանի դիրքորոշման պատճառով դիտորդների բացակայության պարագայում»,- նշել է Զատուլինը՝ հավելելով, որ հրադադարի մասին արդեն երրորդ պայմանավորվածությունն ուժի մեջ չի մտնում:

Վերջինս շեշտել է, որ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղում կկարողանան ապրել ինչպես ադրբեջանցիներն Ադրբեջանի կազմում, չի համապատասխանում իրականությանը: Պատգամավորի կարծիքով՝ Ալիևի խոսքին ոչ ոք չի հավատում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել