News.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային լակատար աջակցությունը միայն վերջինն է մտահոգություն հարուցող Թուրքիայի խախտումների երկար ցանկում ընդդեմ Կովկասի, Լեվանտի, Արեւելյան Միջերկրական ծովի եւ Հյուսիսային Աֆրիկայի ռազմավարական կարեւոր տարածաշրջաններում միրջազգային խաղաղության եւ անվտանգության։ Էրդողանի վտանգավոր արկածախնդրությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ շահերին, որոնց մենք պետք է արձագանքենք, նշում է The National Interest-ը։ 

«Լեռնային Ղարաբաղում Թուրքիան Ադրբեջանի հարձակման շարժիչ ուժն է, որը խախտել է Հայաստանի հետ սառը խաղաղությունը։ Թուրքական զենքը, դիվանագիտությունը եւ Անկարայի կողմից հավաքագրված օտարերկրյա վարձկանները կրկին թեժացրել են առեցված հակամարտությունը, որը չնայած իր ամբողջ խարխուլ լինելուն, հանդարտ էր։

Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում իր ինքնիշխանության մասին՝ զինված ռազմածովային նավի ուղեկցությամբ հորատանավ ուղարկելով ջրեր, որոնց հավակնում են Հունաստանն ու Կիպրոսը։ Հունաստանն ու Ֆրանսիան պատասխանել էին ուժի սեփական ռազմական ցուցադրությամբ, եւ Թուրքիան առայժմ նահանջել է։

Թուրքիան 2016 թվականից երեք անգամ զորքեր է ուղարկել հյուսիսային Սիրիա եւ ներկայումս այնտեղ ունի ուժեղ ռազմական ներկայություն։ Այս ներխուժումների գինը բարձր է։ Մերձավոր Արեւելքի ինստիտուտը հայտնում է, որ «ԻԼԻՊ-ի բանտարկյալներին ազատ են արձակել, տեղափոխել են հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների, իսկ Սիրիայի երբեմնի համեմատաբար կայուն հյուսիս-արեւելքը նետել են էթնիկ, միջկրոնական եւ քաղաքական հակամարտությունների պոտենցիալ անլուծելի փոսի մեջ»։ ՄԱԿ մարդու իրավունքների խորհուրդը փաստագրել է «պանտադառության, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների եւ բռնաբարությունների տեսքով ռազմական հանցագործություններին» Թուրքիայի եւ նրա սիրիացի խամաճիկների մասնակցության ապացույցները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել