Armeniasputnik.am-ը գրում է.

Եթե Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել, ապա սա նշանակում է, որ ապրում ենք բոլորովին այլ աշխարհում։

Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներն ամենայն անկեղծությամբ են ուզում, որ հրադադար հաստատվի։ Ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով հրադադարի ռեժիմի` արդեն իսկ երրորդ ձախողված փորձի մասին։

«Խնդրում եմ որևէ մեկը չկասկածի երեք երկրների նախագահների հրադադար հաստատելու անկեղծությանը։ Նրանք իրենց պատասխանատվությունն ու անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ԱՄՆ–ում այս հարցն ավելի է սրվում, քանի որ քարոզչական վիճակ է, և խոսքը միջազգային իրավիճակի վրա ազդելու` Դոնալդ Թրամփի կարողությունների մասին է, ինչն էլ կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ ընտրարշավի վրա։ Իհարկե, ըստ Փաշինյանի, դեռ պետք է սպասել Թրամփի արձագանքին նման իրավիճակին։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել