Panorama.am-ը գրում է․

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, ի տարբերություն որոշ եվրոպական երկրների ղեկավարների, բազմիցս է հանդես եկել Թուրքիայի ու նրա ներկայիս ղեկավարության սուր քննադատությամբ ու պահանջել պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ։

Կուրցն այս անգամ թվիթերում գրառում է արել՝ դատապարտելով Էրդողանի հայտարարություններն ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

«Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի վիրավորանքներն ուղղված նախագահ Էմանուել Մակրոնին։ Նրանք կրկին ցույց են տալիս, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից և մեր ընդհանուր արժեքներից: Ամբողջական աջակցությունս և համերաշխությունս Ֆրանսիային»,- գրել է Կուրցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել