Panorama.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ի շրջանակներում մտահոգությունները մեծանում են` Թուրքիայի նախագահ Էրդողանի ռազմական արկածների ու հավակնությունների պատճառով: ՆԱՏՕ-ն դա կուլ է տալիս, քանի որ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ չլինելու պարագայում, կարող է էլ ավելի վտանգավոր դառնալ քան է այսօր: Գրում է «De Volkskrant» պարբերականը։ 

Հազվադեպ է պատահում, որ Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելող որևէ նախագահ մեղադրում է ՆԱՏՕ-ի մաս կազմող երկրին արյունալի պատերազմ հրահրելու և ստորագրված զինադադարն արգելափակելու մեջ․ այն զինադադարը, որը պահանջում է ողջ միջազգային հանրությունը` Ռուսաստանից ԱՄՆ: ՆԱՏՕ-ի դիվանագետները ստիպված կլինեն ընտելանալ, քանի որ Էրդողանի տարածաշրջանային ուժային կառույց դառնալու հավակնությունները հանգեցնում են ռազմական արկածների:

Ցավալի տեսակետի արձանագրումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հանդիպման ընթացքում: «Համոզված եմ, որ եթե Թուրքիայի նման ՆԱՏՕ-ի անդամը դադարի հակամարտության կողմ լինելուց, կնպաստի հրադադարի ռեժիմին և բանակցություններին վերադառնալուն», - ասել է Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել