Tert.am-ը գրում է․

Միացյալ Նահանգները փորձում է հորդորել Ադրբեջանի իշխանություններին ընդունել հրադադարի ռեժիմի հաստատումը Հայաստանի հետ, որն արդեն համաձայնել է այդ առաջարկին:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ Բրայենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այս շաբաթվա վերջնամասն անցկացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին պայմանավորվելով: Հայաստանն ընդունել է հրադադարի մասին առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք փորձում ենք հորդորել Ադրբեջանի իշխանությունների ընդունել հրադադարի ռեժիմի մասին առաջարկը»,- ընդգծել է երկրի ղեկավարի օգնականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել