Tert.am-ը գրում է․

Թուրքական Oruç Reis սեյսմահետախուզական նավը Արևելյան միջերկրածովյան շրջանում նավթի և գազի որոնմամբ կշարունակի զբաղվել մինչև դեկտեմբեր, երբ ԵՄ-ն Անկարայի գործողությունների դեմ որոշում կկայացնի, հունական ProtoThema թերթին հղումով գրում է eadaily.com-ը։

Նշվում է, որ Թուրքիան պատրաստվում է հետազոտություններ կատարել հունական Ռոդոսից հարավ և արևելք, Կարպատոսից հարավ-արևելք: ProtoThema պարբերականը հայտնում է, որ նավը նախկինի պես ուղեկցում են Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը։

«Ռազմական շրջանակների գնահատականներով՝ Էրդողանը որոշել է Oruç Reis-ի սեյսմիկ հետազոտությունները շարունակել մինչև դեկտեմբեր, երբ ԵՄ առաջնորդները կհայտարարեն Թուրքիայի դեմ միջոցառումների մասին», - գրում է պարբերականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել