Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները և իր երկրի դեմ «զրպարտչական քարոզչությունը», գրում է ria.ru-ն։

«Թուրքիայի իշխանությունների կողմից Կոնֆլան-Սենտ Օնորինի ահաբեկչությունից հետո դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանների բացակայությանը վերջին օրերին ավելացել է Ֆրանսիայի դեմ ատելության և զրպարտության քարոզչությունը, որը վկայում է մեր և մեր ներսում ատելություն բորբոքելու ցանկության մասին, ինչպես նաև հանրապետության նախագահի հասցեին հնչեցվել են ուղղակի վիրավորանքներ՝ թուրքական պետության ամենաբարձր մակարդակով», - ասված է նախարարի հաղորդագրության մեջ։

Ժան-Իվ Լե Դրիանի խոսքով՝ «նման վարքագիծն անթույլատրելի է, հատկապես դաշնակից երկրի կողմից։ Այդ պատճառով Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը հետ է կանչվել և Փարիզ կժամանի հոկտեմբերի 25 - ին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել