Իսրայելի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի․ հազարավոր մասնակիցներ իրենց վրդովմունքն են հայտնել կորոնավիրուսի դեմ կառավարության անարդունավետ պայքարի, Նեթանյահուի մասնակցությամբ կոռուպցիոն գործընթացների և Իսրայելի տնտեսական իրադրության կապակցությամբ, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Նշվում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ինչպես Իսրայելի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում և Հայֆայում, այնպես էլ փոքր բնակավայրերում: Հաղորդագրություններ են ստացվել նաև բախումների և ցուցարարների հանդեպ հարձակումների մասին:

Ոստիկանությունը ձերբակալել է 7 ցուցարարների՝ «ոստիկանների վրա հարձակելու և հասարակական կարգը խախտելու համար», ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Maariv հրատարակության հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանցից 4-ը ձերբակալվել են Թել Ավիվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել