Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ն պետք է վճռական քայլեր ձեռնարկի, որպեսզի ստիպի Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների օգտագործումը, Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։

«Զրույց ունեցա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան հետ, որն ինձ Արցախի հակամարտության վերաբերյալ մանրամասն գնահատական տվեց։ ԱՄՆ-ն պետք է վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսիք են՝ պատժամիջոցների սահմանումը, որպեսզի ստիպի Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների օգտագործումը»,-գրել է ԱՄՆ կոնգրեսականը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել