168.am-ը գրում է․

Այս պահին ԱՄՆ-ում ընթանում են բանակցություններ, և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ կապված, ապա դրա մասին առաջինը մենք պաշտոնապես կհայտնենք:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ գերիների մասով թվային տեղեկության չի տիրապետում:

Անդրադառնալով ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը, Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց.

«Որևէ զարմանալու բան ես չեմ տեսնում, հերթական անգամ սլաքները ուղղում է մեր ուղղությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել