Armenpress.am-ը գրում է.

Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։

«Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Դանիելյանը։

Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել