Tert.am-ը գրում է.

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հոկտեմբերի 19-23-նն ընկած ժամանակահատվածում հերթական գաղտնի զորավարժություններն է իրականացրել Գերմանիայի  տարածքում։

Ինչպես տեղեկացնում է Stars and Stripes հրատարակությունը, զորավարժությունների ընթացքում ստուգվել են Շտուտգարտի համատեղ շտաբի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը ռազմական հակամարտության դեպքում մոբիլիզանցելու կարողությունները:

Հրամանատարության պատրաստման և գնահատման բաժնի պետ, գեներալ-մայոր Ջոն Բոյդի խոսքով՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերից հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցել է 4400 զինվորական: 

Միևնույն ժամանակ զորավարժությունների բոլոր մանրամասները և սցենարները գաղտնի են պահվում։ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը նշել է միայն, որ դաշնակիցների բոլոր ցամաքային, ծովային, օդային, կիբեր-տիեզերական ռեսուրսների՝ հակամարտությունների դեպքում օգտագործման միջոցների մշակում է կատարվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել