Tert.am-ը գրում է.

Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում թուրքական Bayraktar անօդաչուներ արտադրել, այս պահին փնտրվում է տարածք՝ համապատասխան արտադրությունը կազմակերպելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ռազմավարական ոլորտների արդյունաբերության հարցերով փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին, փոխանցում է Военное обозрение թերթը:

«Թուրքական կողմը պատրաստ է ներդրում անել: Նրանց մեզնից պետք է համապատասխան պահանջներով հարթակ, որտեղ իրենք կկառուցեն ձեռնարկությունը, որն էլ հետագայում կարտադրի այդ սարքերը»,- նշել է նա:

Ուրուսկիի խոսքով՝ ձեռնարկությունում կաշխատեն ուկրաինացի ինժեներներ և այլ աշխատողներ, իսկ հենց ձեռնրակությունն իրավունք կստանա վաճառել անօդաչուներ ինչպես ուկրաինական, այնպես այլ շուկաներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել