News.am-ը գրում է․

Ճամբարակ համայնքի պայմանագրային տասը զինծառայողներից յոթը, այդ թվում՝ լուսանկարի չորս տղաները, զոհվել են Քարվաճառում։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանն ասաց, որ  ականանետային մարտկոցի հրամանատարի գլխավորությամբ մարտական առաջադրանքը կատարելու համար պայմանագրային զինծառայողները տեղափոխվել էին Քարվաճառ։

«Սեպտեմբերի 28-ին տեղակայվել են Քարվաճառի դիրքերում, մարտական խնդիրներ կատարելու ժամանակ ընկել են հրթիռակոծման տակ, տասը տղաներից յոթը զոհվեցին, երկուսը վնասվածքներ ստացան, իսկ մյուսին բժշկական օգնության միջամտության կարիք չեղավ,  հիմա նա զինվորական ծառայության մեջ է։ Վիրավորները կոտրվածքներ, բեկորային վնասվածքներ, այրվածքներ ունեն, հիմա Երևանում բուժում են ստանում, նրանց վիճակը միջին ծանրության է»,- մանրամասնեց պարոն Օհանյանը։

Զոհված 7 զինվորականներից կապիտան Սասուն Հովհաննիսյանը 42 տարեկան էր, ուներ 3 անչափահաս երեխա։ Նուբար Հանյանը 22 տարեկան էր, Մարտիրոսյան Գևորգը՝ 24, երկուսն էլ Թթուջուր բնակավայրից են։ Գևորգ Պողոսյանը 23 տարեկան էր, ապրիլյան պատերազմի մասնակից։ Մանվել Հարությունյանը՝ 29, իսկ Արտավազդ Հարությունյանը 23 տարեկան էր, վերջիններս բարեկամներ էին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել