Tert.am-ը գրում է․

«Ռոսսելխոզնադզոր»-ից տեղեկացրել են, որ վերջերս Ադրբեջանից ՌԴ ներկրված բուսական ծագման ապրանքներում կարանտինային օբյեկտների հայտնաբերման թիվը մեծացել է․ այս առնչությամբ զգուշացումներ են արվել ադրբեջանական կողմին, գրում է eadaily.com կայքը։ 

«Ռոսսելխոզնադզոր»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանից ներկրված միրգ-բանջարեղենային արտադրանքներում 2020 թվականի սկզբից կարանտինային օբյեկտների հայտնաբերման 76 դեպք է գրանցվել: Դեպքերից յուրաքանչյուրի համար ռուսական կողմն ադրբեջանցի գործընկերներին ծանուցագրեր է ուղարկել։

Նշվում է, որ կարանտինային օբյեկտների հայտնաբերման ամենաբարձր ցուցանիշը՝ մոտ 15 դեպք, գրանցվել է ՌԴ ներկրվող լոլիկի խմբաքանակներում․ կարանտինային օբյեկտներ հայտնաբերվել են նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, բալի, նեկտարինի և նռան խմբաքանակների մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել