Panorama.am-ը գրում է․

ՄԱԿ-ն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանք, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի շուրջ համակարտության ապաէսկալացմանը և նպաստում են բանակցությունների վերսկսմանը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: news.un.org-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը՝  լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվելիք հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

Նա հիշեցրել է, որ հակամարտության սրացումից ի վեր, գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կապ է պահպանել երկու երկրների ԱԳ նախարարների հետ։ ՄԱԿ-ը բազմիցս կոչ է արել երկու կողմերին դադարեցնել արյունահեղությունը և վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ: Դյուժարիկն ասել է, որ Վաշինգտոնում հանդիպումը կանցկացվի համանախագահներից մեկի մասնակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել