Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու և հակամարտության կարգավորումը խաղաղ հուն տեղափոխելու համար:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Նախագահ Պուտինն ասել է, որ ամենօրյա շփման մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ: Ես կարող եմ միայն ևս մեկ անգամ կրկնել, որ ՌԴ ղեկավարը հնարավոր ամեն բան անում է պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորում խաղաղ հուն տեղափոխելու համար»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել