Tert.am-ը գրում է․

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 21 560 պացիենտ: Երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Բժիշկ Վահե Տեր Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ այս տեմպերի շարունակվելու պարագայում հիվանդանոցներում ազատ մահճակալների խնդիր ենք ունենալու, ինչը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի, արդյունքում՝ այն հիվանդը, որը տան պայմաններում բուժում չի կարող ստանալ և նրան պետք է հիվանդանոցային բուժում ապահովվել, պարզապես հիվանդանոց չի կարող տեղափոխվել՝ մահճակալ չլինելու պատճառով:

«Կոլապսի դեպքում հիվանդանոցում չենք ունենալու համապատասխան սարքավորումներ, բավական քանակությամբ բժիշկ և բուժքույր: Այսինքն՝ այն հիվանդը, որը պետք է բուժում ստանար հիվանդանոցում նրան պետք է ասեն՝ բուժումը տանը շարունակիր, և եթե այս տեմպերով գնանք՝ կհասնենք դրան: Առողջապահական կոլապսը նա է, երբ ունես 70 տարեկան և 40 տարեկան հիվանդ և ընտրություն ես կատարում ավելի երիտասարդ հիվանդի օգտին, և դա շատ վատ է, երբ չես կարողանում հիվանդին փրկել»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել