Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Բոբ Մենենդեսը երկու կարևոր բանաձև է ներկայացրել՝ կոչ անելով պետքարտուղղարությանը զեկույց ներկայացնել Ադրբեջանում Թուրքիայում  մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև դիտարկել անվտանգության ոլորտում ԱՄՆ օգնության հարցը՝ բռնաճնշումների և ագրեսիայի համատեքստում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության համաձայն, ստացված տվյալները կարող են հիմք հանդիսանալ ԱՄՆ կողմից՝ բռնապետական երկու երկրներին զենքի վաճառքի սահմանփակումների կամ նվազեցման համար։

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ շարունակվող ագրեսիան, արդեն իսկ ցավալի կորուստներ է  պատճառել տարածաշրջանում ապրող խաղաղ բնակչությանը և հանգեցրել մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների: ԱՄՆ-ը չի կարող շարունակել անվտանգության ոլորտում օգնության և զենքի տրամադրումը Ադրբեջանին և Թուրքիային, քանի որ նրանք տարածաշրջանն ավելի ու ավելի են հեռացնում խաղաղությունից»,-ասել է  Բոբ Մենենդեսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել